ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՀՐԱՇԱԼԻ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ»։ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ։

Այս պատմությունը Վիլյամի ընտանիքի մասին է, որը կորցրել է հորը դեռ վաղ տարիքում։ Կինը նեղված և հուսահատությամբ ստիպված էր աշխատել, որպեսզի կարողանար տան հոգսերը հոգալ՝ կոմունալ վճարումները, հագուստը, սնունդը և այլն։ Կինը աշխատում էր Գուգենհեմիի խանութում։ Մի անգամ գործ լավ չէր անցել և նա աշխատավարձ չէր ստացել, բայց հույս ունենալով, որ տղան տուն վերադառնալով կբերի իր աշխատած գումարը սպասում էր։ Երբ տղան եկավ տուն, մայրը ձեռքի ինչ-որ բան նկատեց, հարցրեց։ -Դա ինչ է, որտեղից քեզ։ — Գրոմոֆոն, — պատասխանեց տղան։ Սկզբից մայրը կարծում էր, որ դա նվիրել էին գործակատարները, բայց իմացավ, որ դա գնել էր ինքը։ Մայրը այդ ֆինանսական խնդիրների իրավիճակում, դա համարելով ավելորդ ծախս, զայրացավ և որոշեց պատժել որդուն։

Ընթացքում երբ նա լսեց երաժշտությունը շատ կապվեց այդ ձայնասկավառակի հետ։ Այդ երաժշտության նոտաները մորը փոխեց 180 աստիճանով։ Հետո տղան նկատեց, որ մայրը փոխում էր իր վերաբերմունքը։

Իմ կարծիքով, այս պատմության գլխավոր ասելիքը այն էր, որ ամեն մարդու քայլը կարող է փոխել մարդու կյանքը։ Կարծում եմ, տղաան պատահական չէր, որ գնել էր ձայնասկավառակը, կարծում եմ նա գնել էր այն, որ տան անդամներին երջանկություն պարգևեր, թեկուզ և մի փոքր ժամանակահատվածում։ Այսինքն տղան փորձում էր այնպես անել, որ տան լարված, հուսահատված և ճնշված վիճակը պակասեր։ Այստեղից էլ հասկանում ենք, որ տղայի համար կարևոր էր երջանկությունը պագևել իր տան անդամներին, այլ ոչ թե կոմունալ վճարումները, սնունդը կամ հագուստը։

Պատմության վերջում անգամ մոր համար, դա դարձավ կարևոր նշանակություն և ուզեց նոր ձայնասկավառակ գնել, բայց տան անդամներ համաձայն չէին, սակայն մայրը պաշտպանեց իր որդուն։

Իմ կարծիքով այս ստեղծագործության իմաստն այն էր, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի փոքրիկ բանը կարող է փոխել մարդուն, նրա ներաշխարհը, վերաբերմունքը կյանքի հանդեպ։

One Reply to “”

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы