Նախապատրաստական աշխատանք

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես առաջինի օրոք մ.թ.ա. II դարում: Հայտնի է, որ Արտաշատի տեղադրությունը որոշելիս, հայոց արքային օգնել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալ Բարկան, որը հանդիսանում էր Հռոմի ոխերիմ թշնամին:

1967 թ. Փոքր Վեդի գյուղում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, աշխատողները հանդիպում են մի քարի, որի վրա երևում են լատիներեն տառեր։ Դրանցից մեկը` առաջինը, բաղկացած է կրաքարե հինգ սալից (երկ. 8,5 մ, լայն. 0,80 մ): Արձանագրությունը պատկանում է Տրայանոս կայսրին, ընթերցվում է հետևյալ կերպ. «Իմպերատոր Կեսար աստվածային, Ներվայի որդի Ներվա Տրայանոս, օպտիմոս (լավագույն), օգոստոս (վեհափառ), Գերմանիկոս (գերմանական), Դակիկոս (Դակիական), Պարթևիկոս (Պարթևական), գերագույն քուրմ մաքսիմոս (մեծագույն), տրիբունի իշխանությամբ (օժտված) 20 անգամ, կայսր (հռչակված) 13 անգամ, հյուպատոս անգամ, (հայրենիքի, հայր՞), սկյութական IV լեգեոնը կատարեց (կանգնեցրեց):

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы