Երևակայություն:Երևակայության տեսակները և դերը մարդու կյանքում

Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է: Այն որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա։


Երևակայության երկու տեսակ ենք առանձնացնում՝ ակտիվ և պասիվ:

Ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների: Ակտիվ երևակայությունն էլ իր հերթին լինում է՝ ստեղծագործական և վերաստեղծող:

1. Վերարտադրական երևակայության դեպքում մարդն ինքնաբեաբար կամ եբեմն էլ կամածին կերպով ձգտում է մտքով տեսնել, պատկերացնել այն մարդկանց, իրերն ու իրադարձություննրը, որ նկարագրել է հեղինակն այս կամ այն ստեղծագործությունում, այսինքն վերարտադրել երևակայության այն գործընթացները, որ նա ունեցել է իր ստեղծագործությունը գրելիս:
2. Ստեղծագործական անվանում են երևակայության այն տեսակը, որի շնորհիվ ստացվում են իմացական նոր արդյունքներ՝ մտապատկերներ, դրանց զուգորդություններ, վարկածներ ու կռահումներ:
Պասիվ երևակայությունը  մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն: Այն լինում է կանխամտածված և ոչ կանխամտածված:

1. ոչ կամային /ոչ կանխամտածված/  երևակայությունը  առաջանում է ինքնաբերաբար, անկախ մարդու կամքից և գիտակցական ցանկությունից
2. ամածին /կանխամտածված /  երևակայությունը  առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար։ Ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողություններ։
Երևակայությունտ զարգացնող խաղեր՝

1. Ստողծագործական -Պատկերացրեք, որ դուք ունեք կախարդական փայտիկ, որը կարող է․․․

Երեխաները պիտի ազատ ստեղծագործելով շարունակեն ու զարգացնեն կոնկրետ կերպար կամ տեսարան չարտահայտող, պարզ  գծերն ու մասնիկները, օգտագործելով դրանք նկարում: 
2. Խոհանոցային— պատրաստում ենք թխվածքաբլիթի խմոր և երևակայում են թե ինչպես զարդարել այն։
3. Նկարչություն— ուսուցչուհին ասում է որ, նկարում են մի պատկեր, որտեղ պետք է լինեն օրինակ (աղջիկ,գլխարկ, կարկանդակ) ու երևակայում են թե ինչպես կարող են դա նկարել, որ համընկնի
4. Ընթերցողական— Հեքիաթին հաղորդեն նոր շունչ, հերոսների փոփոխություն, փոխեն հեքաիթի վերջաբանը

Նյութը վերցված է Տաթև Ավետիսյանի բլոգից։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы