Մտածողություն: Մտածողության տեսակներ

Մտածողությունը՝  իմացական գրծընթաց է, որի միջոցով իրականությունն արտացոլվում է ընդհանրացված և խոսքով միջնորդավորված ձևով։ Ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

1. Ակնառու-գործնական  մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքում մինչև 3 տարեկան
2. Ակնառու-պատկերավոր  մտածողությունը իրագործվում է մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով
3. Խոսքային-տրամաբանական  մտածողությունը ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ
Ինչպե՞ս զարգացնել նախադպրոցականի մտածողություն։

1. Դիդակտիկ նյութերով
2. Թատրոնոով
3. Հեքիաթներով
4.  մուլտֆիլմերով
5. Խաղ-քարտերով, որոնք տալիս են նորություն երեխային
6. Ծեփամածիկներով
7. 5-6 տարեկանների հետ բառախաղերով
հանելուկներով
8. Մտածողությունը զարգացնելու խաղեր՝

1. Ցույց տվեք տարբեր եղանակներին համապատասխան հագուստ հագած մարդկանց նկարներ և հարցրեք. «Ինչո՞ւ այս նկարում մարդիկ տաք շորեր են հագել, իսկ մյուսում բարակ, կիսաթև շորեր»:
2. Խաղի  նպատակն  է`  զարգացնել  երեխաների  մտածողությունը   և  երևակայությունը:  Խաղի  ընթացքը  հետևյալն  է.  երեխաներին  տրվում  են  առարկայական  նկարներ:  Երեխաները  նստում  են   սեղանի  շուրջ,  ապա  հերթով  կազմում  նախադասություններ`  իրենց  տրված  առարկայական  նկարների առաջին տառի  անվանումներով:
3. Մտապահում եք որևէ առարկա, երևույթ, անձ կամ թիվ: Փոքրիկը հարցեր ասելով՝ գուշակում է մտապահվածը, առարկան կամ ինչ-որ բառ մտապահողը պատասխանում է միայն «այո» կամ «ոչ»: Երեխան ընթացքում կսովորի ծանր ու թեթև անել, շատ հարցեր տալ ինֆորմացիա ստանալու համար:
4. Երեխան պետք է ճիշտ որոշի, թե ինչ նյութից են պատրաստված տարբեր առարկաները :Խաղի օգնությամբ նախադպրոցական տարիքի երեխաները կծանոթանան տարբեր նյութերի հատկությունների սկզբնական հասկացություններին, կսովորեն առարկաները ընդհանրացնել ըստ այն նյութերի, որոնցից դրանք պատրաստված են: Զարգացնում է մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադրություն:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы