Հաշվետվություն(մայիս)

  1. Գենետիկայի զարգացման պատմությունը։

Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, որը 19-րդ դարի վաթսունական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները և տվեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափություները: <<Գենետիկա>> գիտության զարգացման հաջորդ փուլ է համարվում 20-րդ դարի առաջին տասնամյակում մի շարք գիտնականների կողմից հաստատված ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Գենետիկայի զարգացման երրորդ շրջանը կապված է 20-րդ դարի հիսունական թվականներին բնագիտության կարևորագույն հայտնագործություններից մեկի՝ ԴՆԹ-ի երկպույր շղթայի կառուցվածքի հայտնագործման հետ:Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների՝ իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը:Սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ սեռական բջիջների՝ գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ՝ մարմնական բջիջների միջոցով: Թե՛ գամետները, թե՛ սոմատիկ բջիջներն իրենց մեջ կրում են ոչ թե ապագա օրգանիզմի հատկանիշներն ու հատկությունները, այլ միայն մոլեկուլի կամ քրոմոսոմի որոշակի հատված է, որը որոշում է սպիտակուցային որևէ մոլեկուլի սինթեզը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը: Փոփոխականությունն օրգանիզմի՝ իր անհատական զարգացման ընթացքում նոր հատկանիշներ ձեռք բերելու հատկությունն է: Փոփոխականության շնորհիվ առանձնյակները տեսակի սահմաններում տարբերվում են իրարից: Այսպիսով, ժառանգականությունը և փոփոխականությունը օրգանիզմների երկու հակադիր, բայց փոխադարձ կապված հատկություններն են:

  1. Հասկացություն գենի և գենոմի մասին։
  2. Մենդելի բացահայտաց ժառանգման օրինաչափությունները։
  3. Մենդելի առաջին՝ մակերպության օրենքը։

Մենդելի առաջին օրենքը իրենից ներկայացնում է միահիբրիդ խաչասերման ժամանակ առաջին սերնդի միակերպության կանոնը։ Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկու հոմոզիգոտ օրգանիզմների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը։ Այս օրենքը նաև հայտնի է «հատկանիշների դոմինանտության օրենք» անունով, որը հիմնվում է մի «մաքուր գծերի» հասկացության վրա։ Այն ցույց է տալիս, որ օրգանիզմը պարունակում է տվյալ գենի նույն ալելները և այդպիսի օրգանիզմը կոչվում է հոմոզիգոտ ըստ տվյալ գենի (իսկ եթե պարունակում է տվյալ գենի տարբեր ալելներ, ապա այդպիսի օրգանիզմը կոչվում է հետերոզիգոտ ըստ տվյալ գենի)։ Այսպիսով առաջին սերնդի հիբրիդները միշտ միակերպ են ըստ տվյալ հատկանիշի և նման են ծնողներից մեկին։ Այդ հատկանիշը, որը ավելի ուժեղ է կոչվում է դոմինանտ հատկանիշ (լատիներեն – dominus), իսկ այն հատկանիշը, որը ճնշվում է դոմինանտ հատկանիշի կողմից կոչվում է ռեցեսիվ հատկանիշ և արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում։

  1. Ճեղքավորման օրենք, դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ։

Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ (ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1)։Երկու մաքուր գծերի (որոնք տարբերվում են մեկ ուսումնասիրվող հատկանիշով և որոնք պայմանավորվում են մի գենի ալելներով) խաչասերումը կոչվում է մոնոհիբրիդային խաչասերում։Հետերոզիգոտ առանձնյակների խաչասերման ժամանակ տեղի ունեցող երևույթը, որը բերում է որոշակի քանակությամբ դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակների առաջացմանը կոչվում է ճեղքավորում։ Հետևաբար ճեղքավորումը դա դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշների բաշխումն է սերնդում որոշակի տվային հարաբերակցությամբ։ Ռեցեսիվ հատկանիշը հիբրիդների առաջին սերնդում չի վերանում, այլ ճնշվում է դոմինանտ ալելի կողմից և արտահայտվում է միայն հիբրիդների երկրորդ սերնդում (հոմոզիգոտ վիճակում)։

  1. Գենոտիպ և ֆենոտիպ, ալելային գեներ։

Յուրաքանչյուր օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը կոչվում է գենոտիպ: Սակայն գենոտիպը գեների մեխանիկական գումարը չէ, այլ միմյանց հանդեպ փոխներգործող գեների ամբողջություն:Օրգանիզմների բոլոր հատկանիշների ամբողջությունը կոչվում է ֆենոտիպ: Այն իր մեջ ներառում է ինչպես արտաքին, տեսանելի հատկանիշների, այնպես էլ ներքին՝ կենսաքիմիական, հյուսվածքաբանական, կազմաբանական հատկանիշների ամբողջությունը:

  1. Մենդելի երրորդ՝ գեների անկախ բաշխման օրենք։

Երկու առանձնյակների խաչասերման ժամանակ գեները և նրանցով պայմանավորված հատկանիշները ժառանգվում են իրարից անկախ և կոմբինացվում են բոլոր հնարավոր տարբերակներով։Երբ Մենդելը խաչասերում էր հոմոզիգոտ բույսերը, որոնք ունեին սպիտակ ու մանուշակագույն ծաղիկներ և դեղին կամ կանաչ սերմեր, հաջորդ սերնդում այդ հատկանիշները հանդես էին գալիս այնպիսի համակցություններով, որ թվում էր, թե ժառանգվում են միմյանցից անկախ։ Առաջին սերունդն օժտված էր լինում բոլոր տիպի դոմինանտ հատկանիշներով, իսկ երկրորդ սերնդում տալիս էր ճեղքավորում 9:3:3:1 ըստ ֆենոտիպի։

  1. Ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշխատանքներ։
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы