Կանանց իրավունքներ

Առաջադրանք՝

  • «Վերաիմաստավորել մարտի 8-ը» թեմայով նյութ ստեղծել

Երևանում Այգեստանի 3-րդ և 4-րդ փողոցների միջև գտնվում է «Մարտի 8»-ի անվան փողոցը։ Նախկինում փողոցը ձգվում էր մինչև Գետառ։ Այսօր «Մարտի 8»-ի փողոցից մնացել է միայն մի փոքր հատված։ Այս շենքը նախկինում Կլարա Ցետկինի անունը կրող կարի ֆաբրիկան է, անուն, ում հետ կապում են մարտի 8-ը, որպես տոն նշելու ավանդույթը:

1910-ին, Կոպենհագենում, կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց նշել այդ օրը, որպես կանանց միջազգային օր,  ի հիշատակ 1857 թվականի մարտի 8-ի, երբ Նյու-Յորքի տեքստիլագործ կանայք ցածր աշխատավարձի ու աշխատանքի վատ պայմանների դեմ բողոքի երթով անցան քաղաքի փողոցներով: Խորհուրդների երկրում 1965-ից օրը համարվեց ոչ աշխատանքային: Խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ 1977-ին ՄԱԿ-ը մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային տոն: Ֆեմինիստական և կուսակցական գաղափարախոսությունն այսօր ընդամենը պատմություն է և մարտի 8-ը նշում են որպես կանանց նվիրված գարնանային գեղեցիկ տոն: Չնայած, դեռ խորհրդային տարիներին հայ տղամարդիկ կատակում էին տոնի գաղափարական ուղղվածության դեմ և սիրում կրկնել «Մեզ պետք է մայր և կին և ոչ թե Կլարա Ցետկին» Մարտի 8-ը այսօր պաշտոնապես նշվում է Վիետնամում, մի շարք Աֆրիկյան երկրներում, Կուբայում , Հյուսիսային Կորեայում, Սերբիայում Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այսօր արդեն անկախ պետություններում: Եվրոպայի մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում, Ավստրիայում, որտեղ ի դեպ 1911-ին առաջին անգամ նշվել է կանանց միջազգային օրը, պաշտոնական տոն չի համարվում: Սակայն Իտալիայում օրինակ, թեկուզ և ոչ պաշտոնական, բայց սիրված տոն է, և իտալուհիները հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու:  Հայաստանում 1996-ին մարտի 8-ը հանվեց պետական տոնացույցից և փոխարենը առաջարկվեց նշել ապրիլի 7-ը, որպես Մայրության և գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ը դեռ խորհրդային տարիներից դարձել էր սիրված տոն և 2001-ին  որպես տոն և ոչ աշխատանքային օր վերականգնվեց պետական տոնացույցում: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվեց կանանց միամսյակ:

  • Ստեղծել պոստեռ. օգտագործելով միայն ֆոտոներ /1.1, 1.3 կուրս/
Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы